Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է ֆրանսիացի միլիարդատեր Օլիվիե Դասոն

14:20, երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ.
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է ֆրանսիացի միլիարդատեր Օլիվիե Դասոն

Ֆրանսիացի պատգամավոր և միլիարդատեր Օլիվիե Դասոն մահացել է Ֆրանսիայի հյուսիսում ուղղաթիռի կործանման հետևանքով, հաղորդում է Europe 1 ռադիոկայանը:
     Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է կիրակի՝ Նորմանդիայում Տուկ կոմունայի շրջանում։
     Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում ցավակցություն է հայտնել: «Օլիվյե Դասոն սիրում էր Ֆրանսիան։ Խոշոր գործարար, ընտրված պատգամավոր, ռազմաօդային ուժերի պահեստազորի հրամանատար. նա ողջ կյանքի ընթացքում չի դադարել ծառայել մեր երկրին»,-գրել է Մակրոնը։
     Դասոն մահացել է 69 տարեկանում։ Նրա հայրը՝ Սերժ Դասոն հայտնի գործարար, քաղաքական գործիչ ու միլիարդատեր է եղել։

6967 | 0
Facebook