Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

27-ամյա տղան հրազենային և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ

20:05, կիրակի, 07 մարտի, 2021 թ.
27-ամյա տղան հրազենային և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ

Այսօր՝ մարտի 7-ին, ժամը 02:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային, իսկ գլխի մասում՝ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
     Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ 27-ամյա Ա. Մ.-ն է: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
     Կայքի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել տաքսի ավտոմեքենայով, տեղափոխողի ինքնությունը ոստիկանները պարզել են:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար, որտեղ և ինչ հանգամանքերում է Ա. Մ.-ն հրազենային վնասվածք ստացել:

4488 | 0
Facebook