Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Ամենից շատ վախենում էի, որ պատմությունը կկրկնվի»․ Արքայազն Հարրի

01:05, երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ.
«Ամենից շատ վախենում էի, որ պատմությունը կկրկնվի»․ Արքայազն Հարրի

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն իրենց առաջին հեռուստատեսային հարցազրույցն են տվել հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին: Հարցազրույցի պրեմիերայից առաջ հրապարակված հատվածում արքայազն Հարրին հայտնել է, որ վախենում էր պատմության կրկնությունից, որի միջով արդեն անցել են թագավորական ընտանիքի անդամները: Տեսանյութի համաձայն՝ նա նկատի է ունեցել իր մոր՝ արքայադուստր Դիանայի պատմությունը։
     Ավելի վաղ հայտարարվել էր, որ զույգը տիկին Ուինֆրիի հետ հարցազրույցում կքննարկի թագավորական ընտանիքի անդամների պարտականություններից հրաժարվելու պատճառները:
     «Ամենից շատ ես վախենում էի, որ պատմությունը կկրկնվի,-ասել է Հարին։ Ես մեծ թեթևությամբ և ուրախությամբ եմ այստեղ նստած, խոսում եմ ձեզ հետ՝ կնոջս հետ ուս ուսի տված: Քանի որ ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես է շատ տարիներ առաջ նա (արքայադուստր Դիանան) կարողացել միայնակ այդ ամենի միջով անցնել»,- ասել է նա:
     Արքայադուստր Դիանան մահացել է 1997 թվականին ավտովթարից։ Մինչ այդ բրիտանական մամուլն ակտիվորեն քննարկում էր արքայազն Չարլզի հետ նրա ապահարզանի հանգամանքները։ Արքայազն Հարրին հետագայում մեղադրել է ԶԼՄ-ներին՝ մորը հետապնդելու համար։
     2020 թվականին Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել էին բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու որոշման մասին: 2021 թվականի փետրվարին Բուքինգհեմյան պալատը հաստատել է թագավորական ընտանիքի անդամների պարտականությունների կատարումից նրանց հրաժարումը: Այժմ զույգը սպասում է 2-րդ երեխային։

«Ամենից շատ վախենում էի, որ պատմությունը կկրկնվի»․ Արքայազն Հարրի
«Ամենից շատ վախենում էի, որ պատմությունը կկրկնվի»․ Արքայազն Հարրի
14460 | 0
Facebook