Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ». Տավուշի մարզպետը հայտարարություն է տարածել

16:35, կիրակի, 07 մարտի, 2021 թ.
«Հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ». Տավուշի մարզպետը հայտարարություն է տարածել

Տավուշի մարզպետը հայտարարություն է տարածել. «Սիրելի՞ հայրենակիցներ, հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։
     Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին։
     Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն»:

12463 | 1
Facebook