Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ազատամուտի համայնքապետարանը հայտարարություն է տարածել

15:40, կիրակի, 07 մարտի, 2021 թ.
Ազատամուտի համայնքապետարանը հայտարարություն է տարածել

Ազատամուտ համայնքի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ
     Վերջին ժամերի ընթացում համացանցում հայտնի տարբեր խմբավորումների կողմից լուրեր են տարածվում՝ Ազատամուտի սահմանների շուրջ լարվածություն առաջացնող։
     Ազատամուտի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող լուրերն առ այն, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն։
     Ազատամուտի համայնքապետարանը հորդորում է ստահոդ լուրեր տարածողներին՝ մի՛ ներքաշեք Ազատամուտն ու ազատամուտցուն ձեր նեղմիտ քաղաքական խարդավանքների մեջ։ Ազատամուտը մշտապես գտնվել ու գտնվելու է պետական ուշադրության ներքո»։

14685 | 2
Facebook