Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախյան մի շարք խաչքարերում 12-րդ դարից երևան են գալիս պապ և հայր բաղադրիչներով կազմվող անձնանուններ». Համլետ Պետրոսյան

02:10, կիրակի, 07 մարտի, 2021 թ.
«Արցախյան մի շարք խաչքարերում 12-րդ դարից երևան են գալիս պապ և հայր բաղադրիչներով կազմվող անձնանուններ». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաչքարային պատկերաքանդակ, 12-13-րդ դարեր, Բռի եղցի վանք, Արցախ։
     «Ես Մեծպա/պ կագնեցի/ զխաչս որդո/ իմոյ Պապաքայ./ յիշ[ե]ցէ[ք ի] Ք[րիստո]ս»։
     Աճառյանի Անձնանունների բառարանում Մեծպապ անձնանունը վկայված չէ։
     Արցախյան մի շարք խաչքարերում 12-րդ դարից երևան են գալիս պապ և հայր բաղադրիչներով կազմվող անձնանուններ, որոնք հայ ինքնության լավագույն վկայություններն են»։

3597 | 0
Facebook