Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախագահը մեզ հետ հանդիպում է խնդրել». Իշխան Սաղաթելյան

17:55, շաբաթ, 06 մարտի, 2021 թ.
«Նախագահը մեզ հետ հանդիպում է խնդրել». Իշխան Սաղաթելյան

Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վաղը կհանդիպի ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Նախագահից պետք է շատ հստակ պահանջենք, որ դիմի ՍԴ, հակառակ դեպքում նա անձամբ պատասխանատվություն ունի երկրում ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար։ Նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել, և մենք մեր պահանջը կներկայացնենք նրան»,– ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ եթե երկուշաբթի նախագահը ստորագրի վարչապետի` Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռանալու առաջարկը, ապա երեքշաբթի՝ ժամը 17։00-ին կրկին կհավաքվեն Բաղրամյան պողոտայում` միասին որոշելու հետագա քայլերը։

4697 | 4
Facebook