Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՛չ մի հրամանի պիտի չենթարկվեք». Վազգեն Մանուկյանի կոչը՝ բանակին

17:40, շաբաթ, 06 մարտի, 2021 թ.
«Ո՛չ մի հրամանի պիտի չենթարկվեք». Վազգեն Մանուկյանի կոչը՝ բանակին

«Բանակի մասին. ասում են՝ հիմա սենց կլինի, հետո իրավաբաններն ասում են՝ այսպես կլինի, հետո կկանչեն, օրինակ, Վարչական դատարան, սենց կլինի: Բանակն ի՞նչ գործ ունի դատարանների հետ: Բանակը պիտի ասի՝ ես թքած ունեմ ձեր հրամանների վրա. ես հիմա ռազմաճակատում եմ, ինձ ո՞վ կարա ռազմաճակատից դուրս հանի»,- այսօր ՀՓՇ հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Ելույթի ընթացքում նա կոչով դիմեց բանակին. «Դուք հիմա ռազմաճակատում եք: Ձեր մեջքի հետևը Հայաստանն է: Ինչպես պատերազմի ժամանակ էր ձեր որոշումից շատ բան կախված, նույնն էլ՝ հիմա. էլի պատերազմ է շարունակվում: Ո՛չ մի հրամանի պիտի չենթարկվեք. ինչ կորոշի էս դատարանը, ինչ կորոշի Սահմանադրական դատարանը...: Մենք դրանից արդեն անցել ենք: Պետությունը մահանում է և պեության փրկումը ցանկացած պօրենքից բարձր է»,- հայտարարեց նա:

3931 | 7
Facebook