Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՞ւր է վարչապետի աթոռը զբաղեցրած անձի արձագանքը». Նաիրա Զոհրաբյան

17:00, շաբաթ, 06 մարտի, 2021 թ.
«Ո՞ւր է վարչապետի աթոռը զբաղեցրած անձի արձագանքը». Նաիրա Զոհրաբյան

«Առ այսօր ՀՀ իշխանություններից որևէ պատասխան չկա Ալիևին, մինչդեռ այդ հայտարարությանը պետք է պատասխաներ Նիկոլ Փաշինյանը: Ալիևն ասում է՝ Զանգեզուրը մեր պատմական տարածքն է ու մենք կյանքի ենք կոչելու Սյունիքով, Զանգեզուրով Նախիջևանը Ադրբեջանին կապելու պանթուրքիստական ծրագիրը: Ո՞ւր է վարչապետի աթոռը զբաղեցրած անձի արձագանքը, թե՞ ինքը զբաղված է ընդդիմադիր լիդերների դեմ վհուկների որս սկսելով, ԱԱԾ-ին հանձնարարելով հետևել, թե Նաիրա Զոհրաբյանն ինչ խանութ մտնում, ում հետ սրճում»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը: Պատգամավորի խոսքով՝ Ալիևի հայտարարություններն ամեն օր են վտանգավոր:

4051 | 1
Facebook