Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաշինյանը ստիպված է լինելու ներկայացնել հրաժարական». Վանեցյան

15:05, շաբաթ, 06 մարտի, 2021 թ.
«Փաշինյանը ստիպված է լինելու ներկայացնել հրաժարական». Վանեցյան

«Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ցույց տվեց, որ ինքն ի վիճակի չէ շարունակել մնալ ՀՀ վարչապետ: Նա չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ ու դրանք, եթե կազմակերպվեն նրա վարչապետությամբ, չեն վայելելու մեր ժողովրդի մեծամասնության վստահությունը»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը: Վերջինը նշեց, որ իրենք ունենք մեկ օրակարգ, որից չեն շեղվելու. «Մեր գործողությունները շարունակվում են, Բաղրամյան պողոտան շուրջօրյա ռեժիմով արդեն 10 օր է՝ փակված է... Անելու ենք ամեն ինչ, որ մեր պահանջներն իրագործվեն: Հանրային ճնշման մեծացման արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու ներկայացնել հրաժարական»:

8652 | 1
Facebook