Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թափանիվը պտտվում է արտահերթ ընտրությունների ուղղությամբ»․ Նարինե Դիլբարյան

12:00, շաբաթ, 06 մարտի, 2021 թ.
«Թափանիվը պտտվում է արտահերթ ընտրությունների ուղղությամբ»․ Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլը գրում է, թե Փաշինյանը ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին հավաստիացրել է, որ Օնիկ Գասպարյանը լռելյայն միայնակ հեռանալու է, ինքը նոր ԳՇ պետ է ներկայացնելու, բոլորը նրան ընդունելու են: Ըստ ամենայնի, Օնիկ Գասպարյանը արդեն մի անգամ լռելյայն հեռացել է, երբ 2020 հոկտեմբերի 4-5-ին Փաշինյանն իր պնդումներին հակառակ՝ պատերազմը հայրենական ու նոր Սարդարապատ էր որակել, կամավորական խմբեր կազմելու կոչեր հնչեցրել:
     Այսինքն՝ թափանիվը պտտվում է արտահերթ ընտրությունների ուղղությամբ, Փաշինյանը թիրախավորում է միայն Սերժ Սարգսյանին և նախաձեռնում Սահմանադրության փոփոխություններ կիսանախագահական կառավարման ձևի առաջմղմամբ, որի թունդ քննադատն էր, իսկ դա կուսակցական հենարաններից խուսափող Քոչարյանի նախընտրությունն է: Ոմանց շահերը համընկնում են: Իսկ առջևում Էլհամ Ալիևի «Զանգեզուրյան միջանցքն» է՝ «ադրբեջանական պատմական» տարածքներով՝ Սյունիքից Նախիջևան միավորմամբ, որի մասին ոչ ոք չի խոսում նշված հերոսներից, ՀՀ ԱԳՆ-ն է խոսնակի մակարդակով հակադրվել փորձում՝ պետականադավ թնջուկում մասնագիտական արժանապատվության վերջին ծվենները պահելու հասկանալի ձգտմամբ. «Զանգեզուրով` Ադրբեջանի պատմական տարածքով անցնող միջանցք չկա», Ալիևի հռետորաբանությունը անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետություններին։ ԱԳՆ հայտարարություններով, ավաղ, նման սպառնալիքները չեն չեզոքանում, դրա համար բարձրագույն իշխանության իրական քայլեր են պետք, ոչ թե կիսանախագահական կառավարման մոդելի անպատեհ քննարկում, բանակի մարտունակության և արհեստավարժության հետևողական անտեսում...»։

2355 | 0
Facebook