Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞ր ճանապարհը կընտրի ԲՀԿ-ն. «Հրապարակ»

10:00, շաբաթ, 06 մարտի, 2021 թ.
Ո՞ր ճանապարհը կընտրի ԲՀԿ-ն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Հայրենիքի փրկության շարժման ղեկավար կազմում անվստահությունը խորանում է։ Թեև Ծառուկյանը դեռ համաձայնություն չի տվել` ընդունո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Այս մասին երեկ տեղեկացրին ԲՀԿ-ական պատգամավորները։ Սակայն Ծառուկյանի ընդդիմադիր գործընկերները կարծում են, որ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո պետք է կատեգորիկ և միանշանակ մերժել Փաշինյանի առաջարկը, այլ ոչ թե սակարկությունների տեղ թողնել։ ԲՀԿ ղեկավարը, մինչդեռ, մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակի լուծումը պատկերացնում է արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Կարծում է, որ ինքն առնվազն պահպանելու է իր մանդատային ստատուս քվոն, եթե ոչ՝ բարելավելու։ Իսկ համաձայնության գալով Փաշինյանի հետ՝ տնտեսական և հարկային համաներման տակ կընկնի, իրենց դեմ հարուցված քրեական գործերը կփակվեն։

Բացի այդ, կարծում է, որ ինչքան էլ հաջողվի «պոկել» «Իմ քայլից»՝ 20, 30, 40 մանդատ, արդեն կարելի է հաջողություն համարել, այս 88-ի դիմաց։ Սակայն նա չի պատրաստվում առաջին քայլն անել՝ Հայրենիքի փրկության շարժումը կազմաքանդելու ճանապարհին, ուստի սպասում է, որ շարժման լիդերներն էլ հասկանան, որ փողոցով չեն կարողանա իրավիճակ փոխել։

Ի դեպ, շարժումը Բաղրամյան փողոց տեղափոխելուց հետո, մեր տեղեկություններով, Ծառուկյանը գրեթե ձեռքերը լվացել է պայքարից՝ թիմը մասնակցում է, բայց ինքը չի աջակցում հանրահավաքների կազմակերպչական աշխատանքներին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7179 | 0
Facebook