Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը 49 միլիոն դոլարով վաճառում է օվկիանոսի ափին գտնվող առանձնատունը

19:35, ուրբաթ, 05 մարտի, 2021 թ.
Թրամփը 49 միլիոն դոլարով վաճառում է օվկիանոսի ափին գտնվող առանձնատունը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անունով գրանցված ընկերությունը 49 միլիոն դոլարով, վաճառքի է հանել Ֆլորիդա նահանգում՝ օվկիանոսի ափին գտնվող առանձնատունը: Այս մասին հաղորդում է New York Post-ը:
     Առանձնատունը գտնվում է Փալմ Բիչ առողջարանային քաղաքում՝ Թրամփի Մար ա Լագո կալվածքից ոչ հեռու, որտեղ այժմ նա ապրում է։
     Նշվում է, որ առանձնատան ապագա սեփականատերը լիարժեք անդամակցություն կստանա նախկին նախագահի գոլֆ ակումբին:
     Երկհարկանի առանձնատան մակերեսը կազմում է մոտ 3185 քմ։ Այն ունի 8 ննջասենյակ, 9 սանհանգույց, գրադարան, հյուրասենյակ, ապակեպատ պատշգամբ։ Շենքը կառուցվել է 1956 թվականին, սակայն ժամանակակից վերանորոգում է իրականացվել։
     Տան հիմնական առանձնահատկությունը պանորամային պատշգամբն է, որտեղից տեսարան է բացվում դեպի օվկիանոս և ամայի լողափ։

7973 | 0
Facebook