Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքը 1 օրում 6,2 միլիարդ դոլար է կորցրել

20:05, ուրբաթ, 05 մարտի, 2021 թ.
Իլոն Մասքը 1 օրում 6,2 միլիարդ դոլար է կորցրել

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը վերջին 1 օրում 6,2 միլիարդ դոլար է կորցրել, այս մասին վկայում են Forbes-ի՝ մարտի 5-ի տվյալները:
     Պարբերականի տեղեկության համաձայն՝ ամերիկացի գործարարի կարողությունը հինգշաբթի՝ սակարկություններից հետո նվազել է գրեթե 4%-ով՝ հասնելով մինչև 150,9 միլիարդ դոլարի:
     Վերլուծաբանները դա կապում են Tesla ավտոարտադրողի բաժնետոմսերի արժեքի՝ մոտավորապես 4,94%-ով անկման հետ: Մասքին է պատկանում ընկերության բաժնետոմսերի մոտ 5-րդ մասը։
     Այնուամենայնիվ, նա շարունակում է Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնել:
     Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 175,4 միլիարդ դոլարով, 2-րդ տեղում Louis Vuitton Moet Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն է (155,6 միլիարդ դոլար):
     Փետրվարի 26-ին հայտնի դարձավ, որ Մասքը գրեթե 14 միլիարդ դոլար է կորցրել՝ Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով:

8084 | 0
Facebook