Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոմալիի բանտից հարյուրավոր իսլամիստներ են փախել

14:20, ուրբաթ, 05 մարտի, 2021 թ.
Սոմալիի բանտից հարյուրավոր իսլամիստներ են փախել

Սոմալիի հյուսիս-արևելքում գտնվող «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել են Բոսասո քաղաքի բանտը և ազատ արձակել հարյուրավոր բանտարկյալների: Այս մասին մարտի 5-ին հայտարարել է Սոմալիի Garowe պորտալը։

Փոխհրաձգության ընթացքում զոհվել է 8 մարդ։

Գրոհայիններին հաջողվել է հսկողության տակ վերցնել ամբողջ շենքը, նախքան անվտանգության նոր ուժերի ժամանելը:

Իր հերթին Dalsan ռադիոկայանը տեղեկացնում է, որ գրոհայիններն ազատ են արձակել բանտում գտնվող ավելի քան 400 բանտարկյալի: Նրանց մեծ մասն իսլամիստներ են, որոնք սպասել են իրենց դատավարությանը։ Բոսասո նավահանգստային քաղաքում գտնվող բանտն ամենամեծն է Սոմալիի Պունթլենդ նահանգում:

6220 | 0
Facebook