Մարտի 5-ին սկսվում է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի պատմական այցն Իրաք։
Հռոմի պապի խոսքով՝ ինքն Իրաք է մեկնում որպես խաղաղության ուխտավոր։ Այցի նպատակներից մեկը երկրի քրիստոնյա բնակչությանն աջակցելն է։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կդառնա Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարը, ով կայցելի այդ մերձավորարևելյան երկիր:
Իր քառօրյա այցի ժամանակ 84-ամյա Հռոմի Պապն Իրաքի բարձրագույն հոգևորական, այաթոլլա Ալի Սիսթանիի հետ հանդիպման ժամանակ կդիմի շիա մահմեդականներին։
Ամբողջ երկրում կուժեղացվի անվտանգության պաշտպանությունը։