Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուժաշխատողը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում Pfizer-ով պատվաստվելուց հետո

00:35, ուրբաթ, 05 մարտի, 2021 թ.
Բուժաշխատողը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում Pfizer-ով պատվաստվելուց հետո

Ավստրալիայում բուժաշխատողի մոտ ուժեղ անաֆիլակտիկ ռեակցիա է առաջացել կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութով պատվաստվելուց հետո։ Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հաղորդում է 9News հեռուստաալիքը:
     Հաղորդվում է, որ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է Քվինսլենդ նահանգի Գոլդ Քոսթ քաղաքի հիվանդանոցներից մեկում պատվաստվելուց հետո։
     Նրան ժամանակին օգնություն է ցուցաբերվել։
     «Օգնությունն արագ և արդյունավետ է եղել, հիվանդը պատշաճ կերպով բուժում է ստացել։ Նա արդեն ապաքինվել է»,- հայտարարել են տեղական իշխանությունները:

10027 | 0
Facebook