Խնդրում ենք սպասել...

Համացանց

Facebook-ը վերացնում է քաղաքական գովազդի արգելքը

22:30, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
Facebook-ը վերացնում է քաղաքական գովազդի արգելքը

Facebook ընկերությունը հայտարարել է, որ վերացնում է քաղաքական գովազդի ցուցադրման արգելքը, որը սահմանվել էր 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած ընտրություններից հետո:
     «Մարտի 4-ին մենք վերականգնում ենք Միացյալ Նահանգներում քաղաքականության, ընտրությունների և հասարակական նշանակության հարցերի հետ կապված գովազդի ցուցադրումը։ Մենք այս ժամանակավոր արգելքը սահմանել էինք 2020 թվականի նոյեմբերի ընտրություններից հետո, որպեսզի խուսափենք խառնաշփոթից և չարաշահումներից»,-հաղորդվում է ընկերության կայքում:
     «Առաջիկա ամիսներին մենք ավելի մանրամասն կուսումնասիրենք այդ գովազդների ազդեցությունը մեր ծառայությունների վրա՝ հասկանալու, թե ինչ փոփոխություններ կարող ենք կատարել»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան Google ընկերությունը նույնպես վերացնում է քաղաքական գովազդի արգելքը, որը սահմանվել էր հունվարին՝ Վաշինգթոնում տեղի ունեցած անկարգություններից հետո և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի երդմնակալության նախաշեմին:

7355 | 0
Facebook