Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քոչարյանն այսօր հաստատեց այն, ինչ հերքել էր իր որդին». Ստյոպա Սաֆարյան

22:05, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
«Քոչարյանն այսօր հաստատեց այն, ինչ հերքել էր իր որդին». Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանն այսօր հաստատեց այն, ինչի մասին հայտարարել էր Սուրեն Սուրենյանցը 17-ի ֆորմատը լքելիս, և ինչը հերքել էր Քոչարյանի որդին․ այն է՝ այդ ֆորմատում իրական որոշումներ կայացնողները եղել են երկու նախկին նախագահները։ Հասականալիորեն, նրանց վրա է ընկած նաև կազմակերպաֆինանսական բեռը։
     Բայց անգամ այդքանով հանդերձ, այլևս 15-ում /Ալյանսը վաղ է դուրս եկել, հետո Սուրենյանցը, իսկ Ժառանգությունը լինելով 13-ի ստորագրողներից մեկը տեսանելի չէ ընդհանրապես/ երկրորդ և երրորդ նախագահների հարաբերությունների պատկերը այդքան էլ պարզերից չէ։
     Որքան էլ դեկտեմբեր-հունվարին Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց Վազգեն Մանուկյանի, ասել է թե՝ նաև որոշումների ընդունման վրա իր դոմինանտ ազդեցությունը պահելու համար /հունվարի վերջում քոչարյանականներն ու սարգսյանականներն առաձին հավաքներ էին անում, իսկ առաջինները պնդում էին, թե առաջնորդը պետք է փոխվի/, Քոչարյանը հարմարվեց այդ դերին, բայց յուրօրինակ ձևով պատժելով Սերժ Սարգսյանին, չի բացառված նաև՝ Վազգեն Մանուկյանին։
     Այսօրվա հարցազրույցում ԳՇ 19 զինվորականների հայտարարության մասին Քոչարյանի արտաբերածը բառացի կրկնում է այդ տեքստը, ինչը մատնում է, որ այդ տեքստին նա ավելի մոտ կանգնած, քան Սերժ Սարգսյանը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը վերջինիս մեղադրեց Օնիկ Գասպարյանի վրա ազդեցության կապակցությամբ։
     Քոչարյանն ակնհայտ դարձրեց, որ իրեն նետված ձեռնոցի պարագայում Սերժ Սարգսյան-Վազգեն Մանուկյան-15-ի առաքելությունը տեսնում է իշխանության ու նրա հենարանների շարունակական քանդումը /պլան Ա և Բ/, այդ գործում գովեց Վազգեն Մանուկյանի պատմական փորձն ու առաքելությունը, չնայած արդեն իսկ նրա դեմ քրգործ է հարուցվել, ու նաև նրանց վրա թողնելով նաև բանակին արդեն իսկ հասցված ու հասցվելիք վնասը։ Իսկ իրեն վերապահեց ընդամենը այդ ամենին զորակցողի ու շիրա տվողի դերը, հասկացնելով, որ ինքը կմասնակցի հնարավոր ընտրություններին «հաղթելու համար»։ Այսինքն, կեղտոտ, վտանգավոր ու անպատվաբեր գործը թողնում է Սերժ Սարգսյանի ու Վազգեն Մանուկյանի վրա, մանավանդ, որ վերջիններս հայտարարել են, թե քաղաքականության մեջ լինելու են, բայց պետության ղեկավար պաշտոնին վերադառնալ չեն հավակնում․․․․
     Բայց սա ամբողջը չէ։
     Ամենաուշագրավն այն է, որ Քոչարյանն ասում է, թե երկրորդ ու երրորդ նախագահներով /ներառյալ երկու գեներալ գնդապես/ համակարծիք ու կասկածում են «ուղղորդված պատերազմի» վարկածի առնչությամբ։ Երկու նախագահների՝ հենց այդ ընդհանուր կասկածների համատեքստում էր, որ նախ Մովսես Հակոբյանը, ապա Սերժ Սարգսյանը բարձրաձայնեցին «Իսկանդեր»-ի թեման, որին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ բոլորով միասին գրգռելով Մոսկվային, քանի որ կասկածի տակ էր դրվել ռուսական ռազմարդյունաբերության հպարտություններից մեկը։
     Արդյունքում կարճատև փոթորիկից հետո Կրեմլն ու Փաշինյանը կարողացան «համաձայնել», որ Փաշինյանին սխալ են զեկուցել/բնականաբար զեկուցողն էլ եղել նույն ԳՇ-ն, իմա՝ Օնիկ Գասպարյանը, ում հետ Սերժ Սարգսյանի ունեցած հեռախոսազրույցի փաստն անզգուշաբար հաստատեց Սերժ Սարգսյանի փեսան/, իսկ Պեսկովն այսօր ոչ պատահականորեն Ռուսաստանի բարեկամ գործիչների թվում նշեց միայն Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին, այդ ցանկում չհիշատակելով Սերժ Սարգսյանի անունը որպես քաղաքականությամբ «զբաղվող»․․․․
     Այդպիսով, Քոչարյանը վտանգավոր գործի կատարումը թողել է Սերժ Սարգսյանի վրա, նրան դարձրել Մոսկվային ոչ բարեկամ, ու նաև հասել նրան, որ «Իսկանդեր»-ի աղմուկի համար Ռուսաստանը վերջինիս ակնհայտորեն չի ներել, թեպետ միասին են սադրել այդ թեման, քանի որ «կասկածել են վարչապետի վարքագիծը»։
     Մինչդեռ իր համար Քոչարյանն սահմանել է Սերժ Սարգսյանի ու Վազգեն Մանուկյանի կողմից բացված ճանապարհով ընտրություններին մասնակցելը․․․ Իհարկե, Մոսկվայից նաև ասացին, որ դեմ չեն լինի, որ նա մասնակցի հնարավոր ընտրություններին, թեպետ ծանր ու կարևոր աշխատանք են տանում Փաշինյանի հետ, ինչը նշանակում էր, որ Քոչարյանին առայժմ Փաշինյանի փոխարինող չեն տեսնում․․․
     Ճիշտ և ճիշտ պատերազմի նման․ Քոչարյանն այն գցեց Սարգսյանի գրպանը, իսկ վերջինս՝ Փաշինյանի գրպանը։ Նույն մեխանիզմով «Իսկանդերը» գցեցին մեկը մյուսի գրպանը»:

9106 | 0
Facebook