Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կան 400 և ավել անձինք, ինչո՞ւ է ընտրվել Արա Սաղաթելյանը». պաշտպան

14:40, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
«Կան 400 և ավել անձինք, ինչո՞ւ է ընտրվել Արա Սաղաթելյանը». պաշտպան

«Ակնկալիքներս նույնն են, ինչ որ ՀՀ-ում գործող օրինական, արդար յուրաքանչյուր դատարանից, որովհետև գործն այնքան անհիմն է, կալանավորելն այնքան ապօրինի է, որ իրավաբանության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող ցանկացած անձ փաստերը դիտարկելիս տվյալ եզրահանգմանը կգա»,- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ «Կան 400 և ավել անձինք, որոնք թե՛ պատահական, թե՛ դիտավորյալ, տարբեր նկատառումներից ելնելով, տվյալ IP հասցեից օգտվել են, թե ինչո՞ւ է նրանից ընտրվել պարոն Սաղաթելյանը, պետք է բացատրեն վարույթն իրականացնող մարմինները: Եթե չենք ստանում բացատրություն, ուրեմն ակնհայտ է, որ սա ուղղորդված քրեական հետապնդում է»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը։

2470 | 0
Facebook