Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեկ զարհուրելի նկարներ տեսա»․ Արման Բաբաջանյան

13:45, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
«Երեկ զարհուրելի նկարներ տեսա»․ Արման Բաբաջանյան

«Երեկ ես զարհուրելի նկարներ տեսա. ԱԺ-ում դիպուկահարներ էին կանգնած․․․»,- այսօր ՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատագամավոր Արման Բաբաջանյանը։ «Ճիշտն ասած՝ շատ դաժան տեսարան էր։ Ես չէի նկատել դրանք, երբ էստեղ մենք հարցուպատասխանին էինք մասնակցում։ Հետո մտաբերեցի, որ Հոկտեմբերի 27-ին էլ Կառավարության հետ հարցուպատասխան էր․․․ Նրանցից շատերն անցնում են էդ գործով և էսօրվա դերակատարներն են․․․»։

Արման Բաբաջանյանը որոշակի ընդհանրություններ է տեսնում 1999թ-ի Հայաստանի ներքաղաքական կյանքի և այսօրվա միջև։

«Մենք հասկանում ենք, թե ինչ իրավիճակում էր Հոկտեմբերի 27-ին Հայաստանը․ փխրուն իրավիճակ, արցախյան հիմնահարց․․․ Հայաստանի պետականության ողնաշարը ջախջախած Հոկտեմբերի 27-ի քրեական գործով անցնող շատ ու շատ հայրենասիրական կոչերով հանդես եկողների ճակատագիրն էլ այս անկատար դատական համակարգի արդյունքն է»,- հավելեց պատգամավորը։

«Երեկ զարհուրելի նկարներ տեսա»․ Արման Բաբաջանյան
5350 | 1
Facebook