Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքական պրիմիտիվ հետապնդման հետ գործ ունենք». Արամ Վարդևանյան

12:30, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
«Քաղաքական պրիմիտիվ հետապնդման հետ գործ ունենք». Արամ Վարդևանյան

«Սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ»,- դուրս գալով՝ ՔԿ-ից ասաց Վազգեն Մանուկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վազգեն Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Լրագրողների հարցերին պատասխանեց նաև փաստաբան Արամ Վարդևանյանը. «Պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ գործ ունենք: Խոսքերից մեկը վերաբերում էր պլան Ա, պլան Բ-ին, պարզ է չէ՞, որ եթե պլան Բ-ին ուղղված կոչ լիներ, ապա դրա իրացումը կտեսնեինք: Երկրորդ, խոսվում է պատգամավորների վերաբերյալ հանրահավաքի ժամանակ հայտարարություններ էին հնչել, դա պետք է դիտարկվի 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների հետ ուղղակի կապի մեջ: Եթե թույլատրելի է համարվել սև լենտ փակցնելը, դագաղներ տանելը ՀՀԿ-ականների մոտ, ապա Վազգեն Մանուկյանի հայտարարությունը դրանից տասնապատիկ նվազ է»: Վարդևանյանը հայտարարեց, որ խափանման միջոցը բողոքարկվելու է:

2798 | 0
Facebook