Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռումբի մասին ահազանգի պատճառով Թաջ Մահալից տարհանել են զբոսաշրջիկներին

11:55, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
Ռումբի մասին ահազանգի պատճառով Թաջ Մահալից տարհանել են զբոսաշրջիկներին

Հնդկաստանի Ագրա քաղաքի ոստիկանությունը տարհանել է Թաջ Մահալի այցելուներին՝ տարածքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ահազանգից հետո:

«2021 թվականի մարտի 4-ին տեղեկություն է ստացվել, որ Թաջ Մահալի կողքին ռումբ է տեղադրված, որը որոշ ժամանակ անց կպայթի»,- Twitter-ում հայտնել է Ագրայի ոստիկանության ներկայացուցիչը:

Որպես նախազգուշական միջոց՝ պատմական հուշարձանի ներսում գտնվող բոլոր զբոսաշրջիկներն անմիջապես տարհանվել են, իսկ մուտքն ու ելքը փակվել է։

Ինչպես նշում Է Zee news հեռուստաալիքը, նախնական տվյալներով՝ պայթյունի սպառնալիքով զանգն ստացվել է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Ֆերոզաբադ քաղաքից, այժմ փորձում են գտնել զանգահարողին:

Ավելի ուշ Ագրայի գլխավոր տեսուչը India TV հեռուստաալիքին հայտնել է, որ իշխանությունները Թաջ Մահալում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերել:

«Այսօր առավոտյան անհայտ անձը զանգահարել է 112 ծառայություն և հայտնել, որ Թաջ Մահալում ռումբի պայթյուն կլինի։ Անմիջապես՝ կանոնների համաձայն, մեր սակրավորն ու մյուս բրիգադներն իրականացրել են տարածքի մանրակրկիտ խուզարկություն։ Առայժմ նման օբյեկտի հայտնաբերման մասին ոչ մի տեղեկություն չի տրամադրվել»,- ասել է Ագրայի գլխավոր տեսուչ Սաթիշ Գանեշը։

Ռումբի մասին ահազանգի պատճառով Թաջ Մահալից տարհանել են զբոսաշրջիկներին
9302 | 0
Facebook