Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետդեպը գումար կհատկացնի Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդման համար

11:40, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
Պետդեպը գումար կհատկացնի Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդման համար

ԱՄՆ պետդեպարտամենտը գումար կհատկացնի Վաշինգթոնի և Երևանի գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար: Այս մասին ասված է դրամաշնորհի վերաբերյալ փաստաթղթում, որին ծանոթացել է RT-ն։

Փաստաթղթում նշվում է, որ միջոցները կուղղվեն այն ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են 2 երկրների փոխգործակցության զարգացմանը:

«Բոլոր նախագծերը պետք է պարունակեն ամերիկյան մշակութային ասպեկտ կամ կապ ամերիկյան փորձագետների, կազմակերպությունների և հաստատությունների հետ, որոնք մասնագիտանում են որոշակի ոլորտում, ինչը կնպաստի ԱՄՆ-ի քաղաքականության և հայացքների ավելի խորն ընկալմանը»,- նշվում Է տեքստում:

Նախաձեռնության իրականացման համար, որը կղեկավարի Երևանում ԱՄՆ դեսպանատունը, նախատեսում են հատկացնել մինչև 150 հազար դոլար:

4452 | 0
Facebook