Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հաջորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածների թիվը կավելանա». Անահիտ Ավանեսյան

11:15, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
«Հաջորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածների թիվը կավելանա». Անահիտ Ավանեսյան

«Վերջին օրերին ունենք հիվանդացության աճ, երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Պիտի վերադառնանք դիմակների և կանխարգելիչ այլ միջոցառումների խիստ պահպանմանը»,- Կառավարության նիստի մեկնարկին, ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները. ունենք 865 մահճակալ, զբաղված է 808-ը, հընթացս կավելացնենք թիվը»: Նրա խոսքով՝ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, հույս հայտնելով, որ գարնան ընթացքում կլինի առաջին խմբաքանակը:

«Հաջորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածների թիվը կավելանա». Անահիտ Ավանեսյան
7167 | 3
Facebook