Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Google-ը ձեռնամուխ է եղել #Tiktok-ի համարժեքի փորձարկմանը

01:05, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
#Google-ը ձեռնամուխ է եղել #Tiktok-ի համարժեքի փորձարկմանը

Google ընկերությունը գործարկել է YouTube Shorts-ի թեստավորումը։ Ծառայությունն օգտատերերին հնարավորություն կտա կարճ տեսահոլովակներ նկարահանել։ Այս մասին հայտնել է GSMArena-ն։
     Այս ծառայությունն ունի հայտնի TikTok ծրագրի նման գործառույթներ, մշակողները տեղեկացնում են, որ YouTube Shorts-ը կդառնա TikTok-ի անմիջական մրցակիցը։
     Այսօրվա դրությամբ հավելվածից կարող են օգտվել միայն Հնդկաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիները, քանի որ տվյալ շրջաններում TikTok հավելվածն ունի սահմանափակ հասանելիություն։ Ապագայում ծառայությունը կունենա ավելի շատ առավելություններ։
     Հարթակը դեռ բետա-թեստավորման փուլում է, սակայն YouTube Shorts-ի միջոցով տեսագրված տեսանյութերն արդեն հավաքում են մինչև 3,5 միլիարդ դիտում:
     Բացի այդ, Google-ը հույս ունի ներգրավել TikTok-ի լսարանի զգալի մասը։

7122 | 0
Facebook