Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում չկան ներքին թշնամիներ». Հայկ Մանասյան

03:10, հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ.
«Հայաստանում չկան ներքին թշնամիներ». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը տառացի ասեց, որ պատրաստվում էին Ալիևի հետ «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում» փաստաթուղթ ստորագրել, բայց Համանախագահների հայտարարությունը կլիներ այլ, իբրև թե Տարածքների զիջում Կարգավիճակի դիմաց։
     Դուք հասկանու՞մ եք, թե մենք ինչ կարգի մեկուսացած ենք ճշմարտությունից, իրականությունից։
     Ու եթե, ասենք, Սերժին կամ Նիկոլին ինչ-որ բաներում մեղադրենք, մի՞թե դա սրտհովանք է։
     Չե՞ք տեսնում, որ չարիքի հիմնական աղբյուրը հենց էդ Համանախագահներն են ներկայացնում, ովքեր կարող էին մեզ էշի տեղ դրած տանել էդպիսի մոլորության, երբ երկիրդ փաստացի հանձնված է, երբ ազգիդ ապրած վերջին 30 տարին իմաստազրկված է, բայց իրենք ինչ-որ կեղծ հայտարարությամբ մեզ պիտի սփոփեին, խաբեին, ստեին...
     Հայաստանում չկան ներքին թշնամիներ։
     Մեր թշնամին աշխարհն է, ինչպես որ էր Համաշխարհային ջրհեղեղի օրերին։
     Մենք պիտի ամբողջանանք ու հաշտվենք միմյանց հետ, ու հանդուրժենք իրար, ինչպես Նոյան տապանում գիշատիչներն ու արածողները հանդուրժեցին։
     Մենք պիտի անցնենք էս աղետի միջով, ամփոփված մեր տապանում, մինչև Արարատի լանջերին խաղաղ հանգրվանելը։ Այլ ելք չկա։
     Իսկ ավելի ստույգ, ելք չկա։ Բացի սպասելը, ուրիշ անելիք չունենք։ Համաշխարհային ջրհեղեղի օրերին տապանից ելք չի էլ կարող լինել»։

3405 | 0
Facebook