Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին

21:55, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին

Արմավիրի մարզպետի տեղակալ, պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը հայտարարություն է տարածել. «Պետության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հանրության համախմբման, միասնական դաշտի ձևավորման կենսական խնդիր են առաջացրել, մինչդեռ երկրի իշխանությունը զբաղված է հանրությունը բաժանելու, պիտակավորելու գործով։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում Արմավիրի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից: Իմ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ զինվորականներին և հատկապես իմ զինակից ընկերոջը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Տեղին եմ համարում հիշեցնել Նժդեհի հետևյալ ասույթը․ «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»»։

4059 | 2
Facebook