Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական քարոզչությամբ վահանակներ

22:35, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական քարոզչությամբ վահանակներ

Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական քարոզչությամբ վահանակներ, գրում է Ermenihaber-ը:

Վահանակների վրա մասնավորապես գրված է. «Stop Erdogan» («Կանգ առ, Էրդողան»), «Stop tripled femicide in Erdogan's Turkey» («Դադարեցրեք ֆեմիցիդը էրդողանական Թուրքիայում»):
     Թուրքիայի իշխանամերձ մամուլն այս միջադեպը շտապել է վերագրել ԱՄՆ-ի գյուլենական համայնքին։ Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ:

Նշվում է, որ ԱՄՆ-ի հիշյալ պողոտայում գովազդային վահանակների տեղադրումը հարյուր հազարավոր դոլարներ արժե:

3720 | 0
Facebook