Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վազգեն Մանուկյանը՝ իրենց առաջիկա ծրագրերի մասին

19:55, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Վազգեն Մանուկյանը՝ իրենց առաջիկա ծրագրերի մասին

«Հայրենիքի փրկության շարժում»-ն առաջիկա օրերին հանդիպումներ կիրականացնի մարզերում, ինչպես նաև մարտի 6-ին հանրահավաք կանցկացնի Բաղրամյան պողոտայում: Քիչ առաջ հանրահավաքի ավարտին ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
     «Մենք այս երկու-երեք օրը շարժման մասնակիցներով կայցելենք մարզեր: Մենք պետք է կարողանանք մեր ձայնը հասցնել մարզերին, իսկ շաբաթ օրը՝ ժամը 15:00-ին մեծ հանրահավաք կիրականացնենք այստեղ»,- ասաց Մանուկյանը:

Նա չբացառեց, որ հնարավոր է անհրաժեշտ լինի իրականացնել նաև շատ ավելի կտրուկ գործողություններ:

3008 | 1
Facebook