Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այն, ինչը որ մենք ուզում էինք, ստացանք կիսատ-պռատ». Վազգեն Մանուկյան

19:40, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
«Այն, ինչը որ մենք ուզում էինք, ստացանք կիսատ-պռատ». Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետ թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում Փաշինյանի հրաժարականը պահանջողների ներկայությամբ ներկայացրեց ՀՀ նախագահի դիրքորոշումը Օնիկ Գասպարյանի ազատման հարցի առնչությամբ:

«Մեր պահանջն էր, որ նախագահն այդ փաստաթուղթն ուղարկի ՍԴ: Երեք օրվա ժամկետն անցավ, ինքը չուղարկեց, բայց իրավաբանները շատ խորամանկ մարդիկ են. նրանք միջոց գտան: Ձևը սա է. մինչև ամսի 8-ը Օնիկ Գասպարյանին ազատել չեն կարող, իրավունք չունեն: Արանքում նախագահը նորից պետք է միջամտի ՍԴ: Այդ խոստումը և այդ իրողությունը բացատրվեց մեր պատվիրակությանը, որը նոր այցելեց նախագահական գրասենյակ: Այսինքն՝ այն ինչը որ մենք ուզում էինք, չստացանք, ստացանք կիսատ-պռատ: Դա նշանակում է, որ մենք այսօր ոչ թե պետք է հաղթանակ տոնենք, այլ պետք է ասենք, որ մի քայլ ևս արեցինք, բայց ունենք առջևում պայքարելու ժամանակ»,- ասաց նա:

4643 | 1
Facebook