Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատժամիջոցներով փորձում են ուշադրություն շեղել իրենց խնդիրներից». Զախարովա

13:20, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատժամիջոցներով փորձում են ուշադրություն շեղել իրենց խնդիրներից». Զախարովա

Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելով՝ ԱՄՆ-ն ու Եվրոմիությունը փորձում են ուշադրությունը շեղել իրենց ներքին խնդիրներից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այս ամբողջ համագործակցության հինական խնդիրներից մեկը սեփական՝ քիմիական զենքի և ներքին հսկայական խնդիրներից ուշադրությունը շեղելն է»,- ասել Է Զախարովան:

Նա նաև նշել է, որ Եվրոմիությունը չի կարող միասնական կարծիքի գալ պատվաստումների անձնագրերի ներդրման և այն մասին, թե ինչպես է այդ կարգը համադրվելու «մարդու իրավունքների՝ իրենց իսկ հայեցակարգի» հետ։

Զախարովան նաև կարծում է, որ ԵՄ-ը չի կարող «իրագործել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման հարցում միմյանց նկատմամբ պայմանագրերն ու պարտավորությունները»:

Խոսելով Եվրոմիության և ԱՄՆ-ի համագործակցության մասին՝ Զախարովան հայտարարել է, որ այն հիմնված է «մոլի ռուսատյացության», այլ ոչ թե «խնդիրների կառուցողական լուծման» վրա:

3141 | 0
Facebook