Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքը նոր քաղաք կստեղծի Թեքսասում

21:25, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Իլոն Մասքը նոր քաղաք կստեղծի Թեքսասում

Ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը հայտնել է, որ Թեքսաս նահանգում նոր քաղաք է ստեղծում:

«Թեքսասում ստեղծում եմ Սթարբեյզ (Starbase) քաղաքը»,-Twitter-ի իր էջում գրել է Մասքը:
     Գործարարը պատմել է, որ իր քաղաքի տարածքը զգալիորեն ավելի մեծ կլինի Բոքա-Չիքա գյուղից, որտեղ գտնվում է SpaceX տիեզերակայանը: Բացի այդ, Մասքը նշել է, որ քաղաքում «շատ» լավ են վերաբերվելու շներին, իսկ քաղաքի ղեկավարը կրելու է «դոժ» տիտղոսը (իտալերեն «doge»-առաջնորդ, որն անգլերեն «dog»-շուն բառն է հիշեցնում):
     Անցյալ տարվա վերջին Մասքը հայտնել էր, որ Քալիֆորնիայից տեղափոխվել է Թեքսաս։

11924 | 0
Facebook