Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հրաժարական տալու մտադրություն ունե՞ք». լրագրողը՝ ԲԴԽ նախագահին

11:59, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
«Հրաժարական տալու մտադրություն ունե՞ք». լրագրողը՝ ԲԴԽ նախագահին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե չե՞ք տեսնում, որ Ձեր ղեկավարած կառույցը բարձիթողի վիճակում է, արդյոք մեղավորություն չե՞ք զգում այդ հարցում, ասաց. «Ոչ, չեմ զգում:

Դիտարկմանը, թե այդ հարցն արդեն երկրորդ օրն է հնչում է և Ձեր պատասխանները չեն բավարարում իմքայլականներին, արդյոք ինչ-որ բան Ձեր դեմ տեսնո՞ւմ եք նրանց կողմից, Վարդազարյանն ասաց. «Այս պահին պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, կվերլուծեմ երեկվա և այսօրվա տեղի ունեցածը, նոր կպատասխանեմ»:

Հրաժարական տալու մտադրություն ունե՞ք, հարցին էլ պատասխանեց. «Այդպիսի մտադրություն չունեմ»:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
4410 | 1
Facebook