Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում»․ պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

11:25, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
«Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում»․ պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

Այսօր ԱԺ նիստում, Վճռաբեկ Դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց․ «Պարո՛ն Վարդազարյան, ԱԺ նիստերի դահլիճում 132 պատգամավորի կոչ եք անում այս քննարկումը չշփոթել դատախազի տարեկան զեկույցի հետ․․․Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում։ Ես առաջարկում եմ ձեզ կոռեկտության գծերը չհատել»։

Արձագանքելով պատգամավորին՝ ԲԴԽ նախագահն ասաց, որ ինքը վարքագծի կանոն չի խախտել և որևէ շփոթմունք չունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին, թե ԲԴԽ նախագահը չի՞ կարծում, որ իր հայտարարությունը քաղաքական էր, վերջինը պատասխանել էր, թե չի պատրաստվում պատասխանել քաղաքական բնույթի հարցերի։ «Խնդրում եմ չշփոթել, որ սա գլխավոր դատախազի կամ ՄԻՊ-ի տարեկան զեկույց չէ»,- ասել էր նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում»․ պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին
4578 | 0
Facebook