Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել

11:45, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Իտալիայում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել

Իտալիայի հյուսիսում գտնվող Բրեշիա քաղաքում, մասնագետները կորոնավիրուսի նոր՝ «նիգերիական» շտամ են հայտնաբերել, որի նկատմամբ գոյություն ունեցող բոլոր պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել:

Այս մասին հայտնել է վիրուսաբանների իտալական միության նախագահ, մանրէաբանական լաբորատորիայի տնօրեն Արնալդո Կարուզոն։
     «Իտալիայում առաջին անգամ առանձնացրել ենք մուտացիաներով շտամ, ինչը մտահոգություն է առաջացնում, քանի որ այսօր հասանելի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել այդ շտամի նկատմամբ»,-նրա խոսքը մեջբերել է ANSA գործակալությունը:
     Ավելի վաղ՝ անցյալ տարվա վերջին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Աֆրիկյան կենտրոնը (CDC) հայտնել էր, որ Նիգերիայի Օսուն նահանգում 2 հիվանդների փորձանմուշների ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է Sars-Cov-2 վիրուսի տեղական տեսակ:

5297 | 0
Facebook