Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 360 և մահվան 2 նոր դեպք

11:05, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 360 և մահվան 2 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մարտի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172816 դեպք, որոնցից 163906-ը՝ առողջացած, 3202-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 739116 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 819 է»:

2711 | 0
Facebook