Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը․ «Հրապարակ»

09:30, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Միքայել Մինասյանն ուշագրավ տեղեկություն էր հաղորդել, թե «ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին և ձայնագրել Գլխավոր շտաբի պետի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը․․․ այն շուտով հրապարակվելու է»։

Մենք փորձեցինք ճշտել, թե ինչի մասին է խոսքը։ Պարզվում է՝ այդ խոսակցությունը եղել է դեկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք մեկնելու օրերին։ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանի Սյունիք մեկնելուց առաջ՝ դեկտեմբերի 19-ին, այցելել է Սյունիք, որպեսզի կազմակերպի, որ դեկտեմբերի 21-ին կատարվելիք վարչապետի այցը չխոչընդոտեն։ Նախօրեին արդեն հայտնի էր, որ սյունեցիները Փաշինյանին չեն թողնելու մարզ մտնել, ուստի այդ հարցը միայն ուժայինները կարող էին կարգավորել։ Այս լուրը Սերժ Սարգսյանի զարմանքն է հարուցում, որ այդ ցածր առաքելությունն ստանձնել է ԳՇ պետը։ Երբ Գասպարյանին փոխանցում են Սերժ Սարգսյանի զարմանքը, նա այնքան է վրդովվում, որ ուղիղ կապով զանգում է Սերժ Սարգսյանին և զայրացած ասում՝ ես դրա այցի հետ կապ չունեմ, ես ո՞նց կարող եմ նման բանով զբաղվել։ Եվ այնքան է զայրացած լինում, որ անգամ հայհոյում է Փաշինյանին, թե՝ ես դրա կամակատարը չեմ։ Ահա, այս խոսակցությունն է ձայնագրել ԱԱԾ-ն, որն ուզում են հրապարակել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

8264 | 0
Facebook