Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ Փաշինյանը որևէ կերպ չի խոսում գերիների, Արցախի մասին». Հոխիկյան

02:05, չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
«Ինչո՞ւ Փաշինյանը որևէ կերպ չի խոսում գերիների, Արցախի մասին». Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի հարգելի աջակիցներ, ձեր քաղաքական կողմնորոշման նկատմամբ հարգանքով հանդերձ, երբևէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք․
     1․ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի խոսում գերիների մասին, մանավանդ որ Ալիևն արդեն հոխորտում է, թե չի վերադարձնի նրանց։
     2․ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի խոսում Արցախի մասին։ Նրա ելույթներից տպավորություն է, որ կարծես հայ զինվորները կռվել ու զոհվել են ինչ-որ անէական, գոյություն չունեցող տարածքի համար։
     3․ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ իր աջակիցներին չի ասում, որ չի կարելի Արցախը համարել ադրբեջանական։
     4․ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ իր աջակիցներին չի ասում, որ Արցախում ապրող մեր հայրենակիցները ևս հայեր են, և առնվազն անբարոյականություն է արցախցիներին պիտակավորել։
     Արդյոք ազգային համերաշխության ձգտող ղեկավարն ինքը չպե՞տք է օրինակ ծառայի»։

3642 | 0
Facebook