Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գեղարքունիքում վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է

22:35, երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ.
Գեղարքունիքում վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանն իր վարած Opel մակնիշի 74 QO 007 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ վարորդի համագյուղացի, 59-ամյա Աշոտ Մրկոյանը տեղում մահացել է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

3637 | 0
Facebook