Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը թարմացրել է արցախյան վերջին պատերազմի զոհերի պաշտոնական թիվը

22:20, երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ.
Ադրբեջանը թարմացրել է արցախյան վերջին պատերազմի զոհերի պաշտոնական թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է արցախյան վերջին պատերազմում մահացած իր զինծառայողների թարմացված ցուցակը:

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2881 զինծառայողների լուսանկարներ, անուններ, ազգանուններ, տեղեկություններ զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի վերաբերյալ, նրանք մահացել են ղարաբաղյան վերջին պատերազմում, ինչպես նաև 28 զինծառայողների տվյալներ, որոնք համարվում են անհետ կորած: Աշխատանքներ են տարվում անհայտ կորած զինծառայողների որոնման ու նույնականացման ուղղությամբ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

7346 | 0
Facebook