Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոլորդ շատ լավ գիտեք, որ ԲՀԿ-ում մեկն է որոշում կայացնում»․ Ալեն Սիմոնյան

14:50, երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ.
«Բոլորդ շատ լավ գիտեք, որ ԲՀԿ-ում մեկն է որոշում կայացնում»․ Ալեն Սիմոնյան

Այսօր՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վարչապետի հայտարարությանը, ըստ որի Փաշինյանն ասել է, որ ԼՀԿ-ի դիրքորուշումն արդեն լսել է, մնում է ԲՀԿ-ն և համաձայնություն լինելու դեպքում ընտրությունները կանցկացվեն այս տարի։

Հարցին, թե կարելի է ակնկալել, որ խորհրդակցություններ կսկսեն և իշխանությունը ընտրությունների կգնա հուշագրի կնքման միջոցով, Սիմոնյանը պատասխանեց․ «Այո՛, կարող ենք ենթադրել։ Ես պնդում եմ, որ քաղաքական գործընթացի հանգուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով և ՀՀ-ում այլ տարբերակ անհնար է»։

Դիտարկմանը, որ կարող է ԲՀԿ-ն չմիանա, քանի որ Նաիրա Զոհրաբյանն ասել է՝ առանց Նիկոլի, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց․ «Նաիրա Զոհրաբյանի հետ կապված ես մի բան ասեմ․ ես վստահ չեմ, որ այս փուլում նա լիովին ներկայացնում է ԲՀԿ-ն։ Բոլորդ շատ լավ գիտեք, որ այնտեղ ասում է մի մարդ»։

Հարցին, թե «այդ մարդու» հետ իշխանությունը զրուցե՞լ է, Սիմոնյանը պատասխանեց, որ չի բացառում, որ այսօր կամ վաղը տեղի կունենա խոսակցությունը։

3180 | 1
Facebook