Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջին դեպքը չէ, երբ համայնքային ծառայողին փորձում են հեռացնել աշխատանքից». Դավիթ Խաժակյան

15:00, երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ.
«Առաջին դեպքը չէ, երբ համայնքային ծառայողին փորձում են հեռացնել աշխատանքից». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է. «Այսօր Երևանի ավագանու խմբակցություններին է դիմել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը, ում փորձում են աշխատանքից ազատել՝ հաստիքը կրճատելու ճանապարհով։

Սա առաջին դեպքը չէ, երբ համայնքային ծառայողին, ով պաշտպանված է օրենքով, փորձում են հեռացնել աշխատանքից և դրա համար հիմնավոր պատճառներ չգտնելով՝ կատարում անտրամաբանական կառուցվածքային փոփոխություններ։

Այս մոտեցումը շատ արատավոր է, քանի որ ստացվում է, որ համայնքային ծառայության ինստիտուտը դե ֆակտո պաշտպանված չէ։ Սա երկրորդ դեպքն է, երբ վարչության պետի տեղակալի հաստիքը կրճատվում է միմիայն այն պատճառով, որ աշխատակցին օրինական ազատման հիմքեր չեն գտնվում և նախաձեռնվում է հաստիքացուցակի փոփոխություն։

Ցավոք սրտի «Իմ քայլ»-ը խմբակցությունն այլ գործառույթ, քան քաղաքապետի նախաձեռնությունը դակելն իրեն չի վերապահել, ուստի մնում է սպասել այն օրվան, երբ նոր և ողջամիտ քաղաքային իշխանությունը կվերականգնի նախկինի քանդածը»։

2751 | 0
Facebook