Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ մեկի ո՛չ գիրկն ենք թռել, ո՛չ շալակը, ո՛չ էլ տակն ենք մտել». Արսեն Ղուկասյան

13:25, երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ.
«Ոչ մեկի ո՛չ գիրկն ենք թռել, ո՛չ շալակը, ո՛չ էլ տակն ենք մտել». Արսեն Ղուկասյան

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ: «Ծնողներին, հարազատներին խնդրում եմ ժամը 14:00-ին հավաքվել Կառավարության շենքի մոտ. պայմանավորվածություն ունեմ ժամը 15:30-ին հանդիպելու վարչապետի հետ: Կորոշենք՝ ովքեր են մտնելու: Ով ունի հրատապ հարց, կտա, պատասխանները կլսի»,- ասաց նա:

«Ես միշտ ասել եմ՝ մենք ո՛չ 17-ի, ո՛չ վարչապետի կողմնակիցը չենք, մերը՝ մեր երեխեքի պահանջն ա. ով էդ հարցը կլուծի՝ մեր գլխին տեղ ունի: Ոչ մեկի ո՛չ գիրկն ենք թռել, ո՛չ շալակը, ո՛չ էլ տակն ենք մտել»,- հայտարարեց Ղուկասյանը՝ ներկայացնելով, թե համապատասխան մարմինների կողմից ինչ աշխատանք է կատարվել մինչև այսօր:

«Ոչ մեկի ո՛չ գիրկն ենք թռել, ո՛չ շալակը, ո՛չ էլ տակն ենք մտել». Արսեն Ղուկասյան
3763 | 0
Facebook