Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիգերիայի իշխանությունները հաստատել են առևանգված աշակերտուհիների ազատ արձակման լուրը

15:15, երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ.
Նիգերիայի իշխանությունները հաստատել են առևանգված աշակերտուհիների ազատ արձակման լուրը

Նիգերիայի հյուսիսում, փետրվարի 26-ին առևանգված հարյուրավոր աշակերտուհիներ ազատ են արձակվել և գտնվում են Զամֆարա նահանգի կառավարության շենքում: Այս մասին երեքշաբթի հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետ Ամին Բելո Մասարիին։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ աղջիկներն ազատ են արձակվել»,- ասել է նահանգապետը։ Նրանք քիչ առաջ Կառավարության տուն են ժամանել ողջ և առողջ»։ Ազատ արձակված աշակերտների ճշգրիտ թիվը նա չի նշել։

Փետրվարի 28-ին նիգերիական Vanguard թերթը հաղորդել էր, որ 317 աշակերտուհիների խումբն ազատ է արձակվել և կտեղափոխվի Զամֆարա նահանգի վարչական կենտրոն՝ Գուսաու քաղաք: Սակայն իշխանություններն այդ ժամանակ չէին հաստատել տեղեկությունը։

Դպրոցականներին փետրվարի 26-ին առևանգել էին Ջանգեբե քաղաքում աղջիկների պետական միջնակարգ գիշերօթիկ դպրոցից: Հանցագործները եղել էին անվտանգության պետական ծառայության աշխատակիցների համազգեստով։ Նրանք դպրոցականներին ստիպել էին դուրս գալ փողոց, նրանց տեղավորել էին ավտոբուսներում և տարել անհայտ ուղղությամբ։

7121 | 0
Facebook