Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որոնողական աշխատանքները վերսկսվել են. ԱՀ ԱԻՊԾ

10:40, երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ.
Որոնողական աշխատանքները վերսկսվել են. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Վերսկսվել են որոնողական աշխատանքները: ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

Նշենք, որ փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով:

Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ»:

3832 | 0
Facebook