Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

22:35, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման (2 տարին՝ պայմանական)՝ կոռուպցիայի և իր ազդեցության վաճառքի համար:

2020-ի դեկտեմբերին դատախազությունը պահանջել էր նրան դատապարտել 4 տարվա (2-ը՝ պայմանական) ազատազրկման։

Այս գործով անցնում է նաև Սարկոզիի փաստաբան Թյերի Էրզոգն ու վճռաբեկ դատարանի նախկին աշխատակից Ժիլբեր Ազիբերը։

Երեքն էլ մեղադրվում են 2014-ին «կոռուպցիոն համաձայնագիր» կնքելու մեջ, երբ, ըստ հետաքննության, Սարկոզին գաղտնի տեղեկատվություն է ստացել Ազիբերից Էրզոգի միջոցով՝ «պաշտոնը բարձրացնելու դիմաց»։

9018 | 0
Facebook