Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդկանց սպանել կարելի է, ճշմարտությունը՝ ոչ»․ վարչապետ

20:45, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
«Մարդկանց սպանել կարելի է, ճշմարտությունը՝ ոչ»․ վարչապետ

Վարչապետ Փաշինյանն այսօր հանրահավաքի ավարտին պետությունը համեմատեց ընտանիքի հետ՝ ասելով, թե պետությունում էլ, ինչպես ընտանիքում լինում են վեճեր և այլ բացասական դեպքեր, բայց, ի վերջո, պետք է հաղթի սերը: Նա նշեց, որ ՀՀ-ում բռնությունը տեղ չունի

«Մենք նոյեմբեր-դեկտեմբերին տեսանք մի զազրելի երևույթ, երբ ոմանք փորձում էին քաղաքականացնել դատական համակարգը: Ով ասում էր՝ վարչապետին ու կառավարությանը սպանելու ենք, ոչ միայն կալանք չէին տալիս, քիչ էր մնում ինդուլգենցիա տան: Մարդուն կարելի է սպանել, ճշմարտությունը՝ ոչ: Ճշմարտությունն այն է, որ էն մարդիկ, ովքեր էսօր ուզում են տանկերով ժողովրդին տրորել, բանակը հանել ժողովրդի դեմ, այդ մարդիկ պարտված են, և նրանք ՀՀ-ում այլևս երբեք իշխանություն չեն լինելու»,- ասաց նա:

«Մարդկանց սպանել կարելի է, ճշմարտությունը՝ ոչ»․ վարչապետ
3445 | 0
Facebook