Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Երկիրը չի կարելի էսպես տղայական ձևով տանել քաոսի, բախումների». Արամ Մանուկյան

18:10, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
«Երկիրը չի կարելի էսպես տղայական ձևով տանել քաոսի, բախումների». Արամ Մանուկյան

Այսօր ՀԱԿ-ի կազմակերպած մարտիմեկյան երթի ժամանակ պատասխանելով հարցին, թե արտահերթ ընտրությունները կարո՞ղ են լուծել երկրում ծառացած խնդիրները, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց. «Իհարկե կարող են: Լուծումները կան, լուծումները շատ են, լուծումները հայտնի են, լուծումները պետք է լինեն, այլապես մենք կորցնում ենք շատ ավելին, որ նույնիսկ կարող է կորցրած լինենք: Երկիրը պետք է դուրս գա այս վիճակից՝ արդարություն հաստատելով, ոչ թե իրար վիրավորելով, ռևանշիստներով իրար վախացնելով, իրար «թուրք» անվանելով, ամո՛թ է»,- մտահոգություն հայտնեց քաղաքական գործիչը՝ հավելելով, որ մեր քաղաքական նշաձողն իջել է:

Ա. Մանուկյանն ասաց, որ ոչ մեկի հետ չեն, ոչ մեկի հանրահավաքին չեն մասնակցում. «Երկիրը չի կարելի էսպես տղայական ձևով տանել քաոսի, բախումների: Խոհեմություն է պետք: Հարկավոր է գնալ քաղաքական լուծումների»:

«Երկիրը չի կարելի էսպես տղայական ձևով տանել քաոսի, բախումների». Արամ Մանուկյան
3337 | 0
Facebook