Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Էսօր մեր լռությունը հենց դրանով է պայմանավորված». Արամ Մանուկյան

17:50, երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ.
«Էսօր մեր լռությունը հենց դրանով է պայմանավորված». Արամ Մանուկյան

«Ունենք թատերական ներկայացում, որը կոչվում է դատական պրոցես, և որը երկու տարի է դեռ չի մտել իրական դատական պրոցեսի մեջ: Սա ֆարս է, սա ներկայացում է, սա անպատասխանատվություն է զոհերի նկատմամբ, անպատասխանատվություն է այս երկրի, երկրի ապագայի նկատմամբ, պետականության նկատմամբ»,- այսօր՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակի երթի ժամանակ, կարծիք է հայտնել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Էսպես չի կարելի երկրի հետ վարվել, էսպես չի կարելի արդարության հետ վարվել, ծաղրուծանակի վերածել ամեն ինչ»,- ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ 13 տարի է անցել և փաստացի, ոչ մի գործ առաջ չի գնում: «Դա է պատճառը, որ ընդդիմադիր կոչվածները, որոնք պատասխանատու են և՛ Մարտի 1-ի համար, և՛ պատերազմում կորուստների համար, և՛ մեր անցած կորուստների համար... Էսօր մեր լռությունը հենց դրանով է պայմանավորված: Մենք ասել ենք մեր ասելիքը, և այդ ասելիքը չի փոխվել»,- ընդգծել է Արամ Մանուկյանը՝ նշելով, որ երկիրը պետք գնա քաղաքական լուծումների:

3397 | 0
Facebook